Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
13.04.2016 | 11:20

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
«Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, ԼՂՀ-ի դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր, - ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: -Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները: ԼՂՀ պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան և խափանելով նրա պլանները»: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է հանձնարարականներ:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ